Նիկոլ Փաշինեան այսօր առաւօտ հանդէս եկաւ տեսաուղերձով։
Ստորեւ հատուած մը այսօր արտասանած անոր խօսքէն
«Կառուցենք Հայաստանը նորովի». այս կարգախօսը ընտրել էի դեռ պատերազմից առաջ Հայաստանի վերափոխման ռազմավարութիւնն ուղենշելու համար: Այս բանաձեւն օգտակար է մեր այսօրուայ իրավիճակից ապագային նայելու համար նոյնպէս: Մենք պէտք է ընկալենք աշխարհը նորովի, պէտք է դիտարկենք մեր անելիքն ու դերակատարումը նորովի, մենք պէտք է մեր հնարաւորութիւնները գնահատենք նորովի: Ընդ որում, առաջին հերթին կրթութեան, գիտութեան, արդիւնաբերութեան զարգացման ոլորտում: Մենք պէտք է կառուցենք մեր երազանքը նորովի եւ մենք պէտք է երազենք նորովի: Ու մեր երազանքները պէտք է ժպիտ բերեն յանուն հայրենիքի նահատակուած մեր եղբայրների հոգիներին, նրանց զաւակներին,նրանց հայրենիքին: Այդ երազանքների իրագործումը պէտք է բերի այդ ժպիտը:
Փառք մեր ընկած հերոսներին, փառք մեր ապրող հերոսներին, ու փառք նրանց, որոնք դեռ կը հերոսանան մեր ժողովրդի երազանքներն իրագործելու, մեր ժողովրդին ստեղծարար յաղթանակներ պարգեւելու ճանապարհին: Այսօր ժամը 13-ին հանդիպում ենք Հանրապետութեան հրապարակում իրագործելու մեր խոնարհումի երթը դէպի Եռաբլուր եւ դա լինելու է նաեւ ապրելու երթ եւ ի ցոյց է դնելու, որ մենք այստեղ ենք, որ մենք ապրելու ենք ու ապրեցնելու ենք:
Շնորհակալ եմ»։