Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է օպերայի շենքի նախկին լուսանկարներից մեկը և գրառում է կատարել:
«Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լիելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը:
Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»,-գրել է Մարությանը:
Հիշեցնենք, որ լարված իրավիճակ է ստեղծվել Օպերայի հարակից տարածքում: Սրճարանների աշխատակիցները բողոքում են դրանց ապամոնտաժման դեմ՝ նշելով, որ իրենք գործազուրկ են դառնում: Այս պահին լարված իրավիճակ է Մաշտոցի պողոտայում, որտեղ ոստիկանները բերման են ենթարկում փողոցը փակող ցուցարարներին: