image

Հողս՝ Վիրապի

Հողս՝ Վիրապի

Սիրտը իմ տրտում, խորն է վիրաւո՜ր, 

Կարօտ՝ իր ափ մը հողին Վիրապի, 

Բանտարկուել է նա մահուան թախիծով, 

Հեռու՝ իր սիրոյ մասունքից անգին։

 

Կարօտի ցաւով սրտիս վշտահար՝ 

Օտար աշխարհում ես մեղկ մնացի, 

Եւ աղերսակոծ հոգին իմ խոնարհ՝ 

Արդէն չի ապրում տենչը գըգուանքի։

 

Ուստի ես այսօր, թեւերս՝ երկինք, 

Ափերուս մէջ տաք իմ սիրտը բռնած, 

Քեզ եմ նըւիրում, սրբազան երկիր, 

Փոխարէն՝ հողիդ ափ մը փառապանծ։

 

Թէ ձեռքերս կոտրեն՝ լեզւո՜վ քեզ կ'երգեմ, 

Թող լեզուս պոկեն, հոգի՜ս քեզ կ'երգի, 

Թէ հոգիս հանեն՝ քեզ կը պլլըւեմ,

Որ մնաս անե՜ղծ, հող իմ Վիրապի:

 

Նոյնիսկ թէ սիրոյ խաչքարըդ փշրեն՝ 

Խաչքար կը լինեմ ի՛մ խաչով մարմնի, 

Միայն թէ սիրտըս քեզ փոխարինեմ, 

Որ տրտմութիւնը՝ սրբավայր լինի։

 

«Ոսկէ Օրէնքը» գիրքէն

Կայլակ

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...