«Հրապարակ» թերթը կը գրէ. «Աւելի վաղ գրել էինք, որ վարչապետի աշխատակազմի վարչական շէնքի կապիտալ (ընդհանուր) վերանորոգում է ընթանում: Մինչ դրսից այդ շէնքի վրայ անցքեր են բացում, ներսում շքեղ նորոգում է գնում՝ մօտ 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժէք գորգեր, մարմարեայ սալիկներ, որ աւելի յարմարաւէտ ու թանկ միջավայրում աշխատեն Արայիկ Յարութիւնեանն ու Նիկոլ Փաշինեանը։
Բացի այդ՝ եւս 17,5 մլն դրամ է տրամադրուել կառավարութեան աշխատակազմի շէնքի ջեռուցման համակարգի նորոգմանը, որ Նիկոլ Փաշինեանն ու Արայիկ Յարութիւնեանը, Բագրատ Բադալեանն ու յատկապէս Տարօն Չախոյեանը ձմռանը յանկարծ չմրսեն։ Գնումը կատարուել է դեռեւս 2022-ի ապրիլին՝ «Մենարշին» ՍՊԸ-ից, սակայն պայմանագիրն ուժի մէջ է մտել նոյեմբերի 30-ին»:
Առաւել մանրամասն՝ թերթի այսօրուայ համարով: