image

Հրանդ Տինքի Գործով Պոլսոյ Նախկին Ոստիկանապետը Պիտի Ձերբակալուի

Հրանդ Տինքի  Գործով   Պոլսոյ Նախկին Ոստիկանապետը Պիտի Ձերբակալուի

 Թուրքիա («Սապահ Տէյլի»-Պէյրութ)  Հայազգի  լրագրող  Հրանդ Տինքի  սպաննութեան գործով   25   անձերու դէմ ձերբակալման որոշում հրապարակուած է:  Ձերբակալաման որոշումը տրուած է       գործը քննող  դատախազ ՝ Կէօքալբ Կէօքչիւքի կողմէ: Նշենք, որ  ձերբակալման  յայտի  ցուցակին մէջ կան  Պոլսոյ նախկին ոստիկանապետ ՝  Սալահէլտին Ճէրահի   եւ  Պոլսոյ      ոստիկանութեան գաղտնի  սպասարկութեան  նախկին  պետ Էնկին Տինչի անունները:  Հայազգի լրագրողը   19  Յունուար 2007-ին  սպաննուած էր իր  հիմնադրած «Ակօս»  պարբերականի  Թաքսիմ  փողոցին վրայ գտնուող խմբագրատան  շէնքին առաջ: