image

Hollywood Non-Stop նախագիծը` մարզերում

Hollywood Non-Stop նախագիծը` մարզերում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը այս տարի եւս շարունակում են  Hollywood Non-Stop նախագիծը: Ծրագիրն  այս տարի  կներկայացվի  մարզերում։
Այս տարվա առաջին ելույթը Գորիսում էր:  Հանդիսատեսը բարձր տրամադրությամբ եւ հիացմունքով ընդունեց Հոլիվուդյան հայտնի ֆիլմերի սաունդթրեքները՝ երիտասարդական նվագախմբի կատարմամբ:

Non-stop համերգային  ծրագիրը  Հայաստանի պետական երիտասարդական  նվագախումբն իրականացնում է 2012-ից:   Hollywood Non-stop-ից բացի նվագախմբի կատարմամբ հնչել են նաեւ Cartoon Non-stop`  հայտնի մուլտֆիլմերի սաունդթրեքներ, ինչպես նաեւ` Hayfilm Non-stop, հայկական ֆիլմերի երաժշտություն:

Այսօր նվագախումբը ելույթ է ունենալու Կապանում: