image

Հնդկաստանում ներկայացվել է հայկական բարձրորակ գինին

Հնդկաստանում ներկայացվել է հայկական բարձրորակ գինին

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի «Լիլա» հյուրանոցում կազմակերպվել էր գինիների շնորհանդես, որի ընթացքում ներկայացել է նաեւ հայկական «Վանարդի» գինին: Լուրը հայտնում է դեսպանատունը:  Միջոցառմանը, որը կազմակերպված էր Հնդկաստանի հեղինակավոր «Ռիտու գրուպ» ընկերության կողմից (զբաղվում է գինու եւ շամպայնի ներմուծմամբ, ինչպես նաեւ հրատարակում է «Fine wine and champagne India» ամսագիրը) մասնակցում էին Ֆրանսիայի, Բրիտանիայի, Պորտուգալիայի, Ավստրիայի, Արգենտինայի, Վրաստանի եւ մեկ տասնյակ այլ երկրների դեսպաններ, գինու արտադրողներ եւ փորձագետներ: Դեսպանները ներկայացրել են իրենց երկրներում արտադրված գինիները, դրանց ստեղծման պատմությունը եւ առանձնահատկությունները, մատուցվել է տվյալ երկրի գինին:  

Իր ելույթում Հնդկաստանում Հայաստանի դեսպան Բաբախանյանը խոսել է հայկական գինու հազարամյա պատմության, Վայքում պեղած 6100-ամյա պատմություն ունեցող գինեգործական համալիրի մասին, ինչպես նաեւ ներկայացրել Հայաստանում վերջին տարիներին բուռն զարգացում ապրող գինեգործության բնագավառը եւ դրա նշանակությունը զբոսաշրջային ծրագրերի զարգացման առումով: «Վանարդ» գինին միջոցառման ընթացքում արժանացել է բարձր գնահատականների՝ թե´ դիվանագետների, եւ թե´ ներկա փորձագետների կողմից: Շեշտելով, որ այս գինին ներմուծվում է մի շարք երկրներ, դեսպանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում այն կհայտնվի նաեւ հսկայական հնդկական շուկայում: