ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք իրենց գործը թողած զբաղած են քաղաքական խարդաւանքներով, յուլիսին պիտի ազատուին աշխատանքէ։ Այս մասին գրած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը:
«Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հաւաքների մասնակցել, նաեւ կը դատուեն։
ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հաւատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականութիւնների կատարմանը, որեւէ խնդիր չեն ունենայ։
Նրանք ովքեր առաջին երկու խմբերին չենթարկուելու համար հիմա կ՚ազտուեն աշխատանքից, հենց յուլիսին կը վերականգնուեն եւ նրանց բաց թողնուած աշխատավարձը կը վճարուի»,- գրած է ան: