Դեռեւս տարիներ առաջ մի խումբ հայ եւ ռուս ինժեներների պատրաստած եւ ՀԱՅԿ անվանումը կրող հայկական ջիփը դեռեւս սպասում է պրոֆեսիոնալ փորձարկումների փուլին: Առաջին փորձարկման ժամանակ մեքենան զարմացրել է իր բարձր անցունակությամբ: Տեսանյութում երեւում է, որ հայ մասնագետների աշխատանքին ծանոթացել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Ջիփը պատրաստվել է Երեւանի ԵՐԱԶ գործարանում, որտեղ, ի դեպ, խորհրդային տարիներին ջիփ արտադրելու փորձեր են արվել: Թե ինչ ճակատագիր կունենա մեքենան, հայտնի չէ: Մի բան պարզ է, որ նման մեքենաների արտադրություն սկսելու համար հսկայական գումարներ են անհրաժեշտ: