image

Հայաստան պատրաստ է ընդունելու Ուքրանիայէն դուրս գալ ուզողները

Հայաստան  պատրաստ է ընդունելու Ուքրանիայէն դուրս գալ ուզողները

Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութիւնը տեղեկատուութիւն  տարածած է ՀՀ այն քաղաքացիներուն համար, որոնք Ուքրանիոյ մէջ ստեղծուած իրավիճակի պատճառով պատրաստ են վերադառնալ Հայաստան:

«Յայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետութեան այն քաղաքացիների համար, որոնք Ուքրանիայում ծաւալուող իրադարձութիւնների լոյսի ներքոյ մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովաքիոյ, Հունգարիոյ, Ռումինիոյ եւ Մոլտովայի սահմանները, նշեալ երկրների՝ նախապէս ստացած վիզա (Շենկեն գօտու նշեալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջուի:

Դիտարկւում են նաեւ Ուքրանիայից նրանց տարհանման այլ տարբերակների հնարաւորութիւններ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնը պատրաստ է ընդունել մեր հայրենակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին, ինչպէս նաեւ այլ փախստականների:Ինչպէս յայտնել էինք նախորդիւ՝ Քիեւում ՀՀ դեսպանութիւնը, Օտեսայում ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը, ինչպէս նաեւ ՌԴ Տոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը շարունակում են իրենց աշխատանքները ողջ կազմով։

 

Հեռախօսահամարներ՝

 

Քիեւում դեսպանութիւն`

+380442349005

+380671090506

+380689602524

+380685000782

 

Օտեսայում գլխաւոր հիւպատոսութիւն`

+380487039176

+380487039178

 

Տոնի Ռոսթովում գլխաւոր հիւպատոսութեան`

+79614084423»։