image

Հալեպում նշվել է Առաջին Հանրապետության 105-ամյակը

Հալեպում նշվել է Առաջին Հանրապետության 105-ամյակը

Հալեպում՝ ՀՀ մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրում, մեծ շուքով նշվել է Հայաստանի առաջին Հանրապետության 105-ամյակը, տեղեկանում ենք Հալեպում ՀՀ մարդասիրական խմբից:

Հանդիսավոր միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել են Բերիո Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Եպս. Աշգարյանը, Բերիո Թեմի Կաթողիկե Հայոց Առաջնորդ Արհի. Տ. Պետրոս Արք. Միրիաթյանը եւ Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ Վերապատվելի Դոկտ. Հարություն Սելիմյանը:

Պատվավոր հյուրերի ցանկում էին նաեւ Սիրիայի ժողովրդական ժողովի պատգամավորներ դոկտոր Լուսի Իսկանյանը, Ժիրայր Ռեսյանը, հալեպահայ կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ, Բերիո Հայոց Թեմի Ազգ. Երեսփոխանական Ժողովի եւ Ազգային Վարչության անդամներ, հալեպահայ մշակութային եւ բարեսիրական կազմակերպությունների գործիչներ: Բոլորի ներկայությունը նշանավորել է օրվա խորհուրդը՝ միասնության տանիքի ներքո հանդիսավոր պայմաներում տոնել Հայաստանի առաջին Հանրապետության 105 ամյակը։