44-օրյա պատերազմից հետո գերի ընկած լիբանանահայ Մարալ Նաջարյանը փորձում է մոռանալ անցյալի դժվարությունները եւ նոր զբաղմունքներ գտնել Հայաստանում:
Մատնահարդարի իր մասնագիտությանը զուգահեռ, Մարալը նաեւ սեր ունի երգի հանդեպ: Նա ձայնագրում է սիրողական երգեր, որոնք նվիրում է այս կամ այն առիթի: Վերջին երգը հայրերի մասին է, որ Մարալը նվիրել է բոլոր հայրերին, հատկապես իր հանգուցյալ հայրիկին: