Իմ համոզմունքն է, որ Ղարաբաղի շարժումը թակարդ մըն էր, որմէ պէտք էր դուրս գալ, եւ ես հպարտ եմ, որ մենք դուրս եկած ենք այդ թակարդէն, Հանրային հեռուստաընկերութեան եթերով ըսած է Նիկոլ Փաշինեանը։
«ՀՀ Գլխաւոր շտաբի պետը, պետի տեղակալը, Անվտանգութեան խորհուրդի քարտուղարը ղարաբաղցի են։ Հասկանո՞ւմ էք՝ դա ինչ է նշանակում։ Այդպիսի բան չի եղել, որ Ղարաբաղն ուզի, ես ասեմ՝ չէ։ Ես Ղարաբաղեան շարժման ֆանատիկ եմ եղել։ Մինչեւ որ խելամտութիւնը հաւասարակշռում է, ու տեսնում ես, որ այստեղ մի բան այն չէ»,-ըսած է Փաշինեանը՝ խօսելով այն մասին, որ զինք կը մեղադրեն արցախցիները չսիրելու մէջ։