Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուրը 99 տարեկան է: Գաղտնիք չէ, որ նա ու Շառլ Ազնավուրը փոքր տարիքից միասին են սկսել իրենց բեմական կյանքը՝ երգել են, խաղացել թատրոնում, սակայն Աիդան հետագայում թողել է բեմը, ամուսնացել Ջորջ Կառվարենցի հետ եւ հետեւել վերջինիս երաժշտական հաջողություններին:
Աիդա Ազնավուրն ունի ձայնագրված երգեր, որոնցում երեւում է նրա տաղանդը եւ երգի հանդեպ սերը: