image
Հրատապ լուրեր:

21-րդ դարի բուժքույրը.Լիբանանահայ մասնագետը կդասախոսի բուժքույրական գործի մասին

21-րդ դարի բուժքույրը.Լիբանանահայ մասնագետը կդասախոսի բուժքույրական գործի մասին

Հուլիսի 1-ից Երեւանում գործող Առաջնորդության Զարգացման եւ Ինովացիաների Ակադեմիան կսկսի «Բուժքույրական գործը 21-րդ դարում - կազմակերպում եւ կառավարում» օնլայն դասընթացը:

Ինչպես տեղեկանում ենք՝ ծրագրի դասընթացավարներից է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական կենտրոնի կլինիկական հարցերի գլխավոր բուժքույր Հերա Արթինյանը: Նա սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանի, Առողջապահական գիտությունների ֆակուլտետի, Համաճարակաբանության եւ բնակչության առողջության բաժնում:

2006-2007-ին եղել է Member in the Emergency Nurses Association-ի անդամ, 2004-ից մինչ այսօր անդամակցում է Member in the Lebanese Nurses Order և 2012-ից Member in the American Organization of Nurse Executives-ին:

Մասնակցել է տարբեր միջազգային կոնֆերանսների, ստացել պարգեւներ, այդ թվում 2004թ.-ի նոյեմբերին պարգևատրվել է Woman Auxiliary Award for RN մրցանակով: