image

Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու նոր սակագները և կարգը

Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու նոր սակագները և կարգը

Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ հաշվարկվում են ըստ քաղաքի գոտիավորման:

 

«Ա» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է 300 դրամ

մեկ օրվա համար` 2 000 դրամ

մեկ շաբաթվա` 5 000 դրամ

մեկ ամսվա՝ 18 000 դրամ

մեկ տարվա` 160 000 դրամ

(«Ա» գոտին ներառում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցների շրջանակը՝ մասնավորապես Արամի, Ամիրյան, Բուզանդի, Գևորգ Քոչարի, Զաքյան, Զորյան, Թումանյան, Իտալիայի, Լեոյի, Կարեն Դեմիրճյան, Կողբացու, Հանրապետության, Մելիք Ադամյան, Մհեր Մկրտչյան /Տիգրան Մեծի պողոտայից մինչև Խորենացու փողոց /Հանրապետության փողոցի մի հատվածը/, Պուշկին, Սարյան, Վազգեն Սարգսյան, Տպագրիչների, Իսահակյան, Մովսես Խորենացու /Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոսի փողոց հատված/, Մոսկովյան, Նալբանդյան, Վարդանանց /Սախարովի հրապարակից մինչև Խանջյան փողոց/, Տերյան, Ալեք Մանուկյան, Աբովյան, Չարենցի, Կորյունի, Ագաթանգեղոսի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Բեյրութի, Խանջյան, Պարոնյան փողոցները, Բաղրամյան /Մաշտոցի պողոտայից մինչև Իսահակյան փողոց/, Մաշտոցի, Սայաթ Նովայի, Տիգրան Մեծի /Հանրապետության հրապարակից մինչև Ագաթանգեղոս փողոց հատված/ պողոտաները, Շահումյան և Սախարովի հրապարակները).

 

«Բ» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է 200 դրամ

մեկ օրվա համար՝ 1000 դրամ

մեկ շաբաթվա՝ 2000 դրամ

մեկ ամսվա` 4000 դրամ

մեկ տարվա համար՝ 24000 դրամ

(«Բ» գոտին ներառում է «Ա» գոտուց դուրս գտնվող Երևան քաղաքի ավագանու 25 դեկտեմբերի 2012թ. թիվ 561-Ն որոշմամբ սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման մյուս փողոցները, պողոտաները և հրապարակները)

Ընդ որում, «Ա» գոտու ավտոկայանատեղիում կայանելու համար համապատասխան ժամանակահատվածի վճարումը տարածվում է նաև «Բ» գոտու նկատմամբ։

 

Ի դեպ, մինչև 15 րոպե տեղական վճար չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելիս մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում:

 

Ուշադրություն

 

Համաձայն ք. Երևան ավագանու 25.12.12 թիվ 563-Ն որոշման Երևան քաղաքում ավտոկայանատեղի տեղական տուրքի հավաքագրումը իրականացվում է հետևյալ կերպ`

 

 SMS վճարմամբ

   Ա գոտի 1045 համարին / 300 դրամ 1 ժամի համար

   Բ գոտի 5045 համարին / 200 դրամ 1 ժամի համար

 

Բանկային և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով

էլեկտրոնային եղանակով (ArCA, VISA, MasterCard, MIR)

Բանկային կամ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով փոխանցումը կատարվում է՝ 

Ա գոտու համար 900015002430

Բ գոտու համար 900015211593 հաշվեհամարներին

Նպատակ դաշտում պետք է նշել տրանսպորտային միջոցի պետհամարանիշը` լատինատառ, առանց միջակայքի:

Այն դեպքում, երբ տուրքի վճարումը կատարվում է SMS հաղոդագրության միջոցով, տրանսպորտային միջոցի պետհամարանիշը լրացվում է SMS հաղորդագրության դաշտում:

Տրանսպորտային միջոցի կայանումը ժամը 22:00-ից մինչև 09:00 անվճար է, և տեղական տուրք չի գանձվում:

 

Քարտեզ՝ www.pcs.am