image

ԵՄ-ն աւելի քան 25 միլիոն եւրօ օգնութիւն պիտի յատկացնէ Հայաստանին. ֆոն տէր Լեյէն

ԵՄ-ն աւելի քան 25 միլիոն եւրօ օգնութիւն պիտի յատկացնէ Հայաստանին. ֆոն տէր Լեյէն

Եվրամիությունը ավելի քան 25 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուն պես, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հատկացրել ենք 5,2 միլիոն եվրո, ես այսօր Հայաստանի վարչապետին կասեմ, որ ուրախ ենք այս գումարը կրկնապատկել՝ հասցնելով 10,2 միլիոն եվրոյի, և ևս 15 միլիոն եվրո օգնություն ենք հատկացնում Հայաստանի բյուջեին», - ասել է նա:

Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել է, որ Գրանադայում հանդիպում կունենա Փաշինյանի հետ և կքննարկի Հայաստանին աջակցելու հարցը։