Օգոստոս 2-ի երեկոյեան ուժգին կարկուտ տեղացած է Լոռիի մարզի Ալավերտի քաղաքի եւ շարք մը գիւղերու մէջ:
NEWS.am-ի հետ զրոյցին Ալավերտիի համայնքապետ Արկադի Թամազեանն ըսած է, որ կարկուտը տեղացած է մօտ կէս ժամ:
«Հաւկիթից մեծ էր: Ահաւոր աղէտ է եղել: Ամբողջ բնակֆոնդը վնասուել է: Գիւղատնտեսական տեխնիկան է վնասուել, ավտոմեքենաները, դաշտում եղած անասուններն են վնասուել, նոյնիսկ անկման դէպքեր ունենք: Բնակիչների տների տանիքներն են վնասուել»,- պատմած է Արկադի Թամազեանը:
Ան ըսած է, որ կազմուած է յանձնաժողով: Վնասներու հաւաքագրման աշխատանքները դեռ կը շարունակուին: