image

Էդուարդ Այվազյանը՝ Ղարիբաշվիլիին. Կոչ ենք անում օգտագործել բոլոր հնարավորությունները՝ նպաստելու Լաչինի միջանցքի ապաշրջափակման գործին

Էդուարդ Այվազյանը՝ Ղարիբաշվիլիին. Կոչ ենք անում օգտագործել բոլոր հնարավորությունները՝ նպաստելու Լաչինի միջանցքի ապաշրջափակման գործին

Բաց նամակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին

Մեծարգո պրն․ վարչապետ, դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը եւ Ռուսաստանի դաշնությունը խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը, որը միակ կյանքի ճանապարհն է 120 000 բնակչության համար։ Արդյունքում Լեռնային Ղարաբաղը լիովին կտրվել է աշխարհից եւ այնտեղ առաջացել է սննդի եւ դեղորայքի պակաս։

Ադրբեջանի եւ ՌԴ-ի կողմից շրջափակման շարունակության պարագայում Լեռնային Ղարաբաղում կարող է առաջանալ սովի եւ համաճարակի խնդիր, որը աղետալի հետեւանքներ կունենա հազարավոր մարդկանց համար, այդ թվում երեխաների, հիվանդների ու ծերերի։ Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է միջնորդի դերակատարություն ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

Ձեր անձնական նախաձեռնության եւ ջանքերի շնորհիվ մի խումբ հայ գերիներ վերադարձվեցին Հայաստանին։ Այս ամենը մեծ գնահատանքի էր արժանացել Վրաստանում ապրող հայերի կողմից։ 

Մեծարգո պրն․ վարչապետ անկախ այնտեղ ապրող մարդկանց կրոնական ու ազգային պատկանելությունից, Վրաստանը որպես ժողովրդավարական երկիր, որը մշտապես կիսել է քաղաքակիրթ աշխարհի համամարդկային արժեքները, կոչ ենք անում Ձեզ, որպես մեր երկրի ղեկավար օգտագործել Ձեր ձեռքի տակ եղած բոլոր դիվանագիտական հնարավորությունները նպաստելու Լաչինի միջանցքի ապաշրջափակման գործին, որպեսզի եկող նոր տարին եւ Սբ․ Ծնունդը ժպիտ պարգեւի նաեւ Լեռնային Ղարաբաղում ապրող հազարավոր երեխաների։

 

Էդուարդ ԱՅՎԱԶՅԱՆ
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն