image

Դիմել ԵԱՀԿ-ին. Փաշինեան անդրադարձաւ սահմանի դրութեան

Դիմել ԵԱՀԿ-ին. Փաշինեան անդրադարձաւ սահմանի դրութեան

Ատրպէյճանի գործողութիւններու մէկ այլ ուղղութիւն, որ յստակ վարկաբեկման ու քայքայիչ միտում ունին՝ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնն է։ Այս մասին, 29 Յուլիսին, կառավարութեան նիստի ժամանակ յայտարարած է ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը:

Ան, մասնաւորապէս, նշած է. «Ադրբեջանի զինուած ուժերը ոչ միայն շարունակում են ապօրինի կերպով մնալ ՀՀ տարածքում (խօսքը Սոթք-Խոզնավար հատուածի մասին է), այլեւ շարունակաբար սադրիչ գործողութիւններ են ձեռնարկում՝ սրանով փորձելով վարկաբեկել ՀԱՊԿ համակարգը: Այս  ծրագիրը կեանքի կոչելու համար սադրիչ գործողութիւններին զուգահեռ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իբր սադրանք գործելու մէջ: Լինելով ՀԱՊԿ անդամ, որը այս տարուայ Սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպութեան նախագահութիւնը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողութիւնների մէջ չներքաշելու իր պատասխանատուութիւնը: Ես պաշտօնապէս բացառում եմ Հայաստանի զինուած ուժերի կողմից որեւէ սադրիչ գործողութիւն:

Միաժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանի եւ մեր փոխադարձ մեղադրանքների իսկութիւնը պարզելու հարցում հնարաւոր լուծումներից մէկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային (վերահսկողութեան) առաքելութեան տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսուած է ՀԱՊԿ-ի գործունէութեան իրաւակարգաւորումներով:

ՀԱՊԿ-ի շրջանակում նման առաքելութիւն իրականացնելու անհնարինութեան պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ (ձեւաչափեր), ներառեալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութիւնը»: