image

Բենալմադենան ու Էջմիածինը քույր քաղաքներ կդառնան

Բենալմադենան ու Էջմիածինը քույր քաղաքներ կդառնան

Իսպանական Բենալմադենայի (Անդալուսիա) քաղաքային խորհուրդը միաձայն հավանություն է տվել Բենալմադենայի և Էջմիածնի միջև քույր քաղաքների հռչակման գործընթացին, տեղենակում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանատնից: Այս որոշմանը կհետևի համագործակցության համաձայնագրի ստորագրումը՝ երկու քաղաքների միջև առևտրային, զբոսաշրջային, տնտեսական և մարզական ոլորտներում կապերի ամրապնդման համար։