Երեւանի փողոցներուն մէջ անհնազանդութեան գործողութիւնները կը շարունակուին, ոստիկանութիւնը իրեն կը պահէ այլանդակ վատ, ապօրինի: Այս մասին, այսօր` Մայիս 18-ին Ֆէյսպուքի իր էջով ուղիղ եթերով յայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթէլեանը:
«Ոստիկանութիւնն անհամաչափ ուժ է կիրառում այդ թւում պատգամաւորների նկատմամբ: Կան արդէն յստակ փաստեր: Քիչ առաջ արդէն Արծուիկ Մինասեանի, Վահէ Յակոբեանի, մի շարք այլ պատգամաւորների նկատմամբ ակնյայտ ուժ է կիրառուել: Կան մի քանի 100 բերման ենթարկուածներ: Որեւէ կերպ այս պայքարը կանգ չի առնելու: Բաժիններում արդէն տեղ չկայ», ըսաւ ան:
Իշխան Սաղաթէլեանը նաեւ դիմեց ոստիկաններուն. «Երէկուայ ձեր պարգեւավճարը ակնյայտ դարձրեց այսօրուայ ձեր գործած քայլերը: Դուք դարձել էք Նիկոլի գործիքը: Այն ինչ անում էք, հատ-հատ պատասխան էք տալու, բոլորդ ֆիքսուած էք: Բոլոր այն երաշխիքները, որ պարգեւավճարի հետ միսին Նիկոլը ձեզ տուել է, ես ձեզ ասում եմ` պատասխան էք տալու: Էդտեղ էլ է Նիկոլը ձեզ խաբելէ»: