image

Այսօր վառվելու են Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը

Այսօր վառվելու են Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը

Այսօր՝ ժամը 19:30-ին, վառվելու են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը:

Քաղաքապետարանը կազմակերպել է համերգային շոու-ծրագիր, լինելու է նաեւ հրավառություն:

Ինչպես տեղեկացանք՝  երեկոյի ընթացքում Հանրապետության հրապարակի բեմում է լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչելու են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները:

Հնչելու են նաև Արթուր Գրիգորյանի սիրված երգերը:

Ելույթ են ունենալու «Բարեկամություն» անսամբլի սաները, ինչպես նաև «Swag Art School»-ի երեխաները:

Տոնական երեկոյին մասնակցելու են  Արամ MP3-ն եւ Սրբուկը: