image

Այսօր բուժքույրերի միջազգային օրն է

Այսօր բուժքույրերի միջազգային օրն է

Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ը նշում են որպես Բուժքույրերի օր։ Մայիսի 12-ը բրիտանացի հայտնի բուժքույր եւ հասարակական գործիչ  Ֆլորենս Նայթինգեյլի (1820-1910) ծննդյան օրն է: Նա համարվում է ժամանակակից բուժքույրի մասնագիտության հիմնադիրը եւ առաջին բուժքույրը եւ օրը ընտրվել է ի պատիվ նրա: 

Օրը նշում են նաեւ Հայաստանում՝ կարեւորել բուժքրոջ դերը՝ առողջապահության համակարգում, հատկապես վերջին տարիներին, երբ հիվանդանոցները, կորոնավիրուսի եւ պատերազմի պատճառով, աշխատում էին գերծանրաբեռնված:  

 

  Ֆլորենս Նայթինգեյլը