image
Հրատապ լուրեր:

Ատրպէյճանցիք կրակած են Սոթքի ուղղութեամբ

Ատրպէյճանցիք կրակած են Սոթքի ուղղութեամբ
Ստացուող ահազանգերու համաձայն ատրպեճանական զինուած ուժերը կը կրակեն Սոթքի լեռնանցքի ուղղութեամբ: Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:
 
«Յատուկ նշում` կրակոցները այն վայրից են, որտեղ տեղակայուած են հողմակները: Իսկ այդ տարածքը գտնուում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթքի լեռնանցքի շրջանում (200 հա հողամաս), որը ՀՀ կառավարութիւնը 2000թ. Դեկտեմբերի որոշմամբ տրամադրել է ՀՀ-ում իրաւական գրանցում ունեցող ընկերութեանը եւ կնքել 30 տարի ժամկէտով վարձակալութեան պայմանագիր՝ ապահովելով գոյքային իրաւունքների պետական գրանցումը:
 
Այսինքն` ատրպեճանական զինուած ուժերը անօրինական են ներկայ ՀՀ գործարար ընկերութեանը պատկանող տարածքում, որտեղից պարբերաբար են թիրախաւորում Սոթքի ոսկու հանքավայրը, Գեղամասար համայնքը եւ ՀՀ զինուած ուժերի դիրքերը:
 
Ընդ որում, իրենց անօրինական ներկայութեամբ ՀՀ գործարար ընկերութեանը նրանք պատճառել են շուրջ 5,000,000 ԱՄՆ տոլարի վնաս»,- գրած է Թաթոյեանը: