image

Արցախը պիտի չըլլայ Ատրպէյճանի կազմին մէջ. Ա.Յարութիւնեան

Արցախը  պիտի չըլլայ Ատրպէյճանի կազմին մէջ. Ա.Յարութիւնեան

Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը Դիմատետրեան էջին գրած է․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Ոչ մի հանգամանք չի կարող մեզ շեղել մեր ընտրած ճանապարհից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի առաջնահերթ ու անսակարկելի հիմքով Արցախի Հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչումից:

Արցախը չի կարող եւ չպէտք է լինի Ատրպէյճանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, եւ, երկրորդ, մենք ցեղասպանութեան ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ չունենք:

Մենք բազմիցս յայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ատրպէյճանի կազմում: Միւս կողմից, հարկ է բոլորս գիտակցենք, որ այս դժուարին իրավիճակում մեր պայքարի ուղին երկար է եւ լի մարտահրաւէրներով, սակայն, վստահ եմ, համազգային ջանքերով մենք ի վերջոյ հասնելու ենք մեր նպատակներին»: