Արցախում նոյեմբերի 1-ի լուսադեմին զոհվել է Ջավախքի Ագանա գյուղի զավակ, ավագ լեյտենանտ Սամվել Հովհաննիսյանը, հայտնում է Ջավախքի լուրեր հաղորդող akhaltskha.net կայքը:
Սամվել Հովհաննիսյանը պատերազմի մեկնարկից ի վեր գտնվում էր Արցախի ռազմաճակատում։ Նա երկու անգամ վիրավորվել էր ու ամեն անգամ ապաքինվելուց հետո վերադարձել ռազմաճակատ՝ թշնամու դեմ իր հերոսական պայքարն ավարտին հասցնելու համար։ Նոյեմբերի 1-ի լուսադեմին Մարտակերտի շրջանում թշնամական ռումբի պայթյունից նա իր երեք մարտական ընկերների հետ զոհվել է։ Սամվել Հովհաննիսյանը ծնվել է 1995թ․ նոյեմբերի 7-ին Ջավախքի Ագանա գյուղում։