image

Արցախի թեման դարձնենք համաշխարհային ուշադրութեան կեդրոն. Ռ. Վարդանեան

Արցախի թեման դարձնենք համաշխարհային ուշադրութեան կեդրոն. Ռ. Վարդանեան

Արցախի պետական նախարար Ռուբէն Վարդանեան մասնակցած է «Հայոց երկրորդ ցեղասպանութեան կանխարգելում. Ատրպէյճանը փակում է Լաչինի միջանցքը եւ Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրով առցանց համագումարին:

Այս մասին Վարդանեանը տեղեկացուցած է դիմատետրեան իր էջին, հրապարակելով նաեւ տեսանիւթը:

«ԱՄՆ Քոլումպիայի համալսարանի Խաղաղութեան հաստատման եւ մարդու իրաւունքների ինստիտուտի կողմից կազմակերպուել էր «Հայոց երկրորդ ցեղասպանութեան կանխարգելում. Ատրպէյճանը փակում է Լաչինի միջանցքը եւ Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրով առցանց ուեպինարը, որին հնարաւորութիւն ունեցայ մասնակցել Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորեանի, ԱՄՆ Ծերակոյտի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենի եւ Քոլումպիայի համալսարանի Խաղաղութեան հաստատման եւ մարդու իրաւունքների ծրագրի տնօրէն Տէյվիտ Ֆիլիփսի հետ միասին: Հիմա մեր անելիքներից մէկը նաեւ Արցախի թեման համաշխարհային հանրութեան ուշադրութեան կեդրոնում պահելն է»,-նշած է Վարդանեանը:

Արցախի պետական նախարարը շնորհակալութիւն յայտնած է թէ՛ կազմակերպիչներուն, թէ՛ մասնակիցներուն`Արցախին այդ կերպ աջակցելու համար: