image
Հրատապ լուրեր:

Արցախի պետական պիւտճէն մէջ կը շարունակէ մնալ շուրջ 3,1 միլիառ դրամ մնացորդ, որ սառեցուած է. Շտաբ

Արցախի պետական պիւտճէն մէջ կը շարունակէ մնալ շուրջ 3,1 միլիառ դրամ մնացորդ, որ սառեցուած է. Շտաբ

Պետական պիւտճէէն գումարներու իւրացման եւ ծառայողական մեքենաներու սեփականաշնորհման մասին համացանցի մէջ որոշ օգտատէրերու կողմէ շրջանառուող լուրերը կեղծ են:

Այս մասին յայտնած են Արցախի տեղեկատուական շտաբէն:

«Հաշուի առնելով ապատեղեկատւութեան տարածման հետեւանքով բնակչութեան շրջանում առկայ խօսակցութիւնները՝ ներկայացնում ենք, որ վերջին ռազմական գործողութիւններից յետոյ պետական բիւջէից կատարուած ամբողջ ծախսը կազմել է շուրջ 463 միլիոն դրամ:

Բիւջէտային համակարգի մասին օրէնսդրութեանը համապատասխան՝ հաւաստագրուած ստացողների ստորագրութիւններով, կատարուած ծախսերը ներկայացնում ենք հետեւեալ բացուածքով.

1. Աշխատավարձերի եւ դրանց հաւասարեցուած վճարների (260 միլիոն դրամ) մասնակի տրամադրում այն աշխատակիցներին, ովքեր փաստացի աշխատանք էին կատարում հանրապետութեան տարածքում (Նախագահի աշխատակազմ, կառավառութեան գործերի կառավարչութիւն, ՊԲ, ՆԳՆ ոստիկանութիւն, ԱԻՊԾ, ԱԱԾ, Քննչական կոմիտէ, առողջապահական հիմնարկներ),

2. Նախկինում կատարուած շինարարական աշխատանքների դիմաց քաղաքաշինութեան նախարարութեան՝ 18 ընկերութեան հանդէպ ունեցած պարտաւորութիւնների մարում (83,5 միլիոն դրամ),

3. Երկրի շրջափակմամբ պայմանաւորուած՝ մսի արժէքի սուբսիդաւորման նպատակով տարբեր տնտեսավարողների հանդէպ գիւղատնտեսութեան նախարարութեան ունեցած պարտաւորութիւնների մարում (շուրջ 96 միլիոն դրամ),

4. Ռազմական գործողութիւններից յետոյ բնակչութեան տարհանման նպատակով տրանսպորտային ծառայութիւնների դիմաց վճարում եւ զոհուածների յուղարկաւորութեան համար կատարուած ծախսեր (23,5 միլիոն դրամ):

Արցախի Հանրապետութեան պետական բիւջէի գանձապետական հաշիւներում շարունակում է մնալ շուրջ 3,1 միլիառ դրամ մնացորդ, որը սառեցուած է, եւ որեւէ գործարք չի իրականացւում:

Ինչ վերաբերում է ծառայողական մեքենաներին, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հաշուեկշռում առկայ ծառայողական ավտոմեքենաների վերաբերեալ որոշում չի կայացուել, ու դրանց հետագայ տնօրինումը պարզ կը լինի միայն համապատասխան որոշումներից յետոյ»,- նշուած է հաղորդագրութեան մէջ: