«Քաղաքացիական անձանցից մէկը Հատրութի Դրախտիկ գիւղի Մարինէ Հայրապետեանն է։ Միւս երկուսը Հատրութի Ազոխ գիւղի բնակիչներ Սերժիկ Աւագեանը եւ Եուրիկ Առուշանեանն են։ Նրանց դիերը եղել են իրենց տան բակերում։ Նրանց մահուան պատճառը պարզելու համար նշանակուել է դատաբժշկական փորձաքննութիւն։
Զինծառայողի դին յայտնաբերուել է Ջապրայիլից։ Նրա ինքնութիւնը դեռ յայտնի չէ, սակայն նախնական տեղեկութիւններով նա եղել է կամաւորական ջոկատից»,- նշած է Յունան Թադեւոսեանը:
Այսօր 1-ական ջոկատ կ'աշխատի Ֆիզուլիի եւ Որոտանի մէջ, երկուքը՝ Բերձորէն հարաւ՝ Իշխանաձորի եւ Այգեհովիտի մէջ։
Անոր խօսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ յայտնաբերուած է 1251 զոհուած զինծառայողի եւ քաղաքացիական անձի մարմին: