Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը նամակով դիմած է Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինին: Այս մասին դիմատետրեան իր էջին տեղեկացուցած է Արցախի հակաճգնաժամային խորհուրդի նախագահ Տիգրան Պետրոսեանը` առանց նամակի բովանդակութիւնը հրապարակելու:
Ան, մասնաւորապէս, գրած է. «Ո՞ւմ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում, անպայման երեխաները պէտք է սոված մնան, նոր զարթնե՞նք…
Արցախցիների բացարձակ մեծամասնութիւնը հաւատացել է ոչ թէ ՀՀ ղեկավարին, ոչ թէ Արցախի ղեկավարին, այլ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Պուտինի խօսքերին՝ որ Արցախում հայերը ապրելու են անվտանգ ու արժանապատիւ։
Այսօր մենք ոչ թէ ապրում ենք, այլ գոյատեւում ենք, մեր լռութիւնը օր օրի աւելի է ծանրացնում երկրի ու ժողովրդի վիճակը, իսկ նրանք, ովքեր մեզ անվտանգութիւն, արժանապատւութիւն ու ազատ տեղաշարժ են խոստացել, ուղղաթիռով իրենց համար ուտելիք են կրում, թողնելով մեզ այսպիսի վիճակում։
Իշխանութիւնը նամակ է ուղղել Պուտինին, որում ներկայացուած է երկրի ու ժողովրդի ծանրագոյն վիճակը։
Կարծում եմ, որ եթէ վաղը յստակ քայլեր չտեսնենք Ռուսաստանի Դաշնութեան կողմից, ապա լռելը հաւասարազօր կը լինի կործանման…
Վաղն էլ համբերենք, յետոյ հրաբուխի պէս պէտք է պայթենք՝ յանուն մեր երեխաների, յանուն մեր արժանապատւութեան»: