Մաշտոցյան Մատենադարանում շարունակվում է ձեռագրերի, hնատիպ գրքերի և վավերագրերի նվիրատվությունը:
Վերջերս երևանաբնակ Գագիկ Հարությունյանը Մատենադարանին նվիրեց արաբերեն և օսմաներեն երկու ձեռագիր և երեք տպագիր գիրք՝ կրոնական և գեղարվեստական բովանդակությամբ, տեղեկանում ենք Մատենադարանից: Տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց նվիրատվության համար: