image

Արա Խաչատուրյան. Առևանգված հայտնի գործարարի համար հանցագործները խոշոր գումար են պահանջում

Արա Խաչատուրյան. Առևանգված հայտնի գործարարի համար հանցագործները խոշոր գումար են պահանջում

Հարավային Աֆրիկայում Լիբանանի հանրապետության դիվանագիտական առաքելության ղեկավար, հայազգի դիվանագետ Արա Խաչատուրյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Աֆրիկայում լիբանանցի հայտնի գործարար Միշել Ռիզկի ազատ արձակման համար հանցագործները խոշոր գումար են պահանջել: Նա նշել է, որ խոսվում է հայտնի գործարարի ազատ արձակման դիմաց հանցագործների պահանջած 500 հազար ԱՄՆ դոլարի մասին: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Անգոլայի հանրապետությունում առևանգվել է լիբանանա-բելգիական հայտնի գործարար, 60-ամյա Միշել Ռիզկը: