image

Ապրիլի 1-ը նշվում է իբրեւ Երգիծանքի եւ հումորի օր

Ապրիլի 1-ը նշվում է իբրեւ Երգիծանքի եւ հումորի օր

Ապրիլի 1-ը ողջ աշխարհում նշվում է իբրեւ Երգիծանքի եւ հումորի օր: Շատ երկրներում այն ընդունված տոն է եւ մարդիկ զվարճանում են այդ օրը՝ միմյանց ծաղրելով, մտերիմների հետ կատակներ անելով:

ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ Հայաստանում ապրիլի 1-ը պետականորեն ճանաչվել է որպես Հումորի եւ երգիծանքի պաշտոնական օր: Այդ օրը տեղի են ունենում երգիծանկարների ցուցահանդեսներ, տարբեր ուրախ միջոցառումներ, իսկ ժողովրդական սովորույթների մեջ էլ ընդունված է կատակներ անել կամ զվարճանքի համար խաբել մտերիմներին: Ժողովուրդն ապրիլի 1-ը անվանում է «խաբելու օր»:

 

Որոշ երկրներում այս օրը անվանում են հիմարների օր:

Այնպիսի պետություններում եւ երկրներում, ինչպիսիք են Նոր Զելանդիան, Իռլանդիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, կատակում են մինչև կեսօր, իսկ նրանք, ովքեր կատակում են կեսօրից հետո, կոչվում են «ապրիլյան հիմարներ»։