image

Անտրէյի համերգը ըստ երգիչին պիտի կայանայ

Անտրէյի համերգը ըստ երգիչին պիտի կայանայ

Երգիչ Անտրէն դիմատետրեան գրառում ըրած է, ուր տեղեկացուցած է, որ Ստեփանակերտի 8 Օգոստոսի նախատեսուած համերգը կը կայանայ։ 

«Այն, ինչ տեղի է ունենալու Օգոստոսի 8-ին, հերթական համերգ չէ... Այդ օրը հնչելու են միայն հոգեւոր ու հայրենասիրական երգեր` նուիրուած ՄԵՐ Արցախին, արցախցու անկոտրում ոգուն, մեր Հերոսներին, նրանց, ովքեր անմահացան` յանուն Արցախի, որդեկորոյս մայրերին... 

Մենք մեր գոյութեամբ ու լինելիութեամբ պիտի ապացուցենք, որ Արցախը ՄԵՐՆ է, այն ապրում է ու ապրելու է հայկական ոգով` անկախ թշնամու կամքից! Ցաւըդ տանիմ, Արցախ...

P.S. Մեր հանդիպումը չի չեղարկուի` անկախ խոչընդոտներից, որովհետեւ բազմաթիւ արցախցիներ սպասում են դրան... Մեր ապրումներն, այո, անասելի ծանր են, բայց ՈԳԻՆ` միշտ ԱՄՈւՐ»,– գրած է Անտրէն: