Օրերս Մաշտոցյան Մատենադարանը հյուրընկալել էր The Genocide Education Project-ի շրջանակներում կազմակերպված դասընթացի մասնակից 15 ուսուցիչների՝ ԱՄՆ-ի տարբեր նահանգներից: Ծրագրի նպատակն է հայաստանյան հաստատություններում դասընթացներ անցկացնել հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաների վերաբերյալ, որոնք ուսուցիչները հետագայում կկիրառեն իրենց ուսումնական ծրագրերում՝ ամերիկյան դպրոցներում:
Մատենադարանի մասնագետներն ընդհանուր գծերով ամերիկացի ուսուցիչներին են ներկայացրել հայոց ցեղասպանությունից փրկված ձեռագրերի պատմությունը, հյուրերն այցելել են ձեռագրերի վերականգնման բաժին, որից հետո ծանոթացել են Մատենադարանի հիմնական հավաքածուներին՝ այդ թվում Չարսանջակի հրաշագործ Ավետարանին, որի նվիրատուն է ծրագրի համաղեկավար Ռոքսան Մաքասջյանի մայրը՝ Հելեն Դադայան- Փառնակյանը: