image

Ալիևի իշխանությունը կորցրել է հակակշիռը սահմանի վրա. Հակոբ Տիգրանյան

Ալիևի իշխանությունը  կորցրել է   հակակշիռը սահմանի  վրա. Հակոբ Տիգրանյան

«Այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցող գործողությունները  ոչ միայն հայ-ադրբեջանական լայնածավալ զարգացումների արդյունք են, այլ` տեղի ունեցածը բխում է տարածաշրջանային ընդհանուր պատերազմական իրավիճակից»,-«Արևելքի» հետ զրույցում վերջին օրերի սահմանային իրադարձությունների մասին խոսելով` ասաց ՍԴՀԿ  Կենտրոնական Վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը: Նա նշեց, որ  անհնար է չտեսնել այդ ակնհայտ իրողությունը, և որ   ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստանի մեջ տեղի ունեցածը ուղղակի և անուղղակի ձևով ղարաբաղյան պատերազմի հետ կամուրջ է կազմում: «Ինձ համար մեկընդմիշտ ակնհայտ է նաև, որ Ալիևի իշխանությունը կորցրել է հսկողությունն ու հակակշիռը (control),  և դա թաքցնելու միակ միջոցը ստի գործադրումն է: Ալիևն ու իր իշխանությունը չեն տիրապետում սահմանային զարգացումներին»,-նշեց մեր զրուցակիցը: Ըստ նրա, սա լուրջ հարց է և մեզ  բոլորիս մտածելու տեղիք պետք է տա այն, որ պատերազմ հրահրողները գտնվում են սահմաններից դուրս: «Հայաստանն ու հայ ժողովուրդը թևակոխում են նոր հանգրվան, որին պետք է պատրաստ լինենք ազգովի»,-նշեց ՍԴՀԿ ատենապետը: