image
Հրատապ լուրեր:

Թուրքիայում կրթության նախարարն աշխատանքից ազատել է իր զանգին չպատասխանած վարչության պետին

Թուրքիայում կրթության նախարարն աշխատանքից ազատել է իր զանգին չպատասխանած վարչության պետին

Թուրքիայի Կրթության նախարարը աշխատանքից ազատել է Բաթմանի շրջանի կրթության վարչության պետ Մեհմեթ Չելիքին` իր հեռախոսազանգին չպատասխանելու համար:

Ըստ թուրքական «aktifmedya.com» լրատվական կայքի` թուրք նախարարը անծանոթ համարից 4 անգամ զանգելով իր ենթակա պաշտոնյային, ու պատասխան չստանալով, նրան աշխատանքից հեռացնելու որոշում է կայացրել՝ ասելով. «Եթե ես որպես նախարար չեմ կարողանում քեզ հետ կապ հաստատել, ապա ուսուցիչը ինչպե՞ս կարող է կապվել» ու աշխատանքից ազատել պաշտոնյային:

Պաշտոնյան ավելի ուշ պարզաբանել է, որ որոշ խնդիրների պատճառով անծանոթ համարներին չի պատասխանում, իսկ այդ պահին էլ հանդիպման է եղել Անկարայից եկած մի պատվիրակության հետ:

Լուրի մասին տեղակացած մի խումբ դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ ու կրթության վարչության աշխատակիցներ հավաքվել են վարչության շենքի դիմաց` բողոքելու որոշման դեմ, սակայն աշխատանքից ազատված Չելիքը նրանց խնդրել է դադարեցնել ակցիան:

www.ermenihaber.am