«ԷկոԼուր», «Բլեջան», «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիա», «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա, Էկոլոգիական հասարակական դաշինք, Հայկական բնապահպանական ճակատ, «Հայաստանի անտառներ», Երևանի Օրհուս կենտրոն բնապահպանական կազմակերպությունները այսօրվանից ստորագրահավաք են սկսում Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջուր բաց թողնելու կառավարության մտադրության դեմն առնելու նպատակով: Ըստ նախաձեռնության հեղինակների որոշումն ընդունվեց` առանց հանրության հետ քննարկման և հաշվի չառնելով ՀՀ բնապահպանության նախարարության առարկությունը, որի պահպանության տակ է գտնվում Սևանա լիճը` որպես բնության հատուկ պահպանվող տարածք: Վերջնական որոշումը պետք է կայացնի ՀՀ Ազգային ժողովը՝ հուլիսի 4-ի նիստի օրակարգում:
«Սևանն անմտածված որոշումների օբյեկտ չէ, այն ազգային առաջնահերթություն է և մեր ազգային անվտանգության ռազմավարական երաշխավորը: «SOS Սևան» նախաձեռնությունը կոչ է անում բոլոր նրանց, ում համար թանկ է Սևանա լիճը, թույլ չտալ Սևանա լճից հավելյալ ջրառը, որը Սևանա լճից հավելյալ 1 միլիարդ խմ ջուր վերցնելու ՀՀ կառավարության ծրագրի առաջին քայլն է»,- հայտարարել են նախաձեռնության հեղինակները:
Ներկայիս Հալէպի մէջ խաղաղ եւ կայուն իրավիճակ մը կը տիրէ,սակայն քաղաքի ծայրամասերուն վրայ մարտեր տեղի կ'ունենան եւ Տահէշ ահաբեկչական խմբաւորումը կը շարունակէ իր տիրապետութեան տակ պահել Հալէպը շրջապատող տասնեակ աւաններու եւ գիւղերու վրայ: