Հայաստանի կառավարությունը հայտնում է, որ բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար հալեպահայ բժիշկ Հակոբ (Հրայր) Հովակիմյանին շնորհվել է Ազգային հերոսի կոչում: Սրտաբան Հովակիմյանն առաջին բժիշկն է, որն արժանացել է այս բարձրագույն կոչմանը:
Հրայր Հովակիմյանը ՀՀ նախագահի հրամանագրով, իբրև Ազգային հերոս ստացել է Հայրենիքի շքանշան: