Համաշխարհային սելֆիի թագուհի համարվող Քիմ Քարդաշյանը ընտրանի է հրապարակել 2015-ին կատարած իր սելֆիներից: Առանձնացված լուսանկարներում հայազգի աստղն է` դստեր, ամուսնու, ընտանիքի մյուս անդամների, ինչպես նաև` խորթ հոր հետ: Քարդաշյանը համարվում է աստղային անունների մեջ ամենաշատ սելֆիի հավաքածուն ունեցող աստղը: Նա նույնիսկ սելֆիների գիրք է հրատարակել: Քիմ Քարդաշյանի այս առանձնահատկությունը դարձել է նաև Մադամ Տյուսոյի հավաքածուի նյութերից մեկը. այս տարի Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանը պատրաստել է Քիմ Քարդաշյանի արձանը` սելֆի անելուց:
