image

ՍԴՀԿ անդամ Սարո Մարտիրյան Ընտրվեց Ալֆորվիլի Քաղաքապետի Տեղակալ

ՍԴՀԿ անդամ Սարո Մարտիրյան Ընտրվեց Ալֆորվիլի Քաղաքապետի Տեղակալ

Կիրակի, Մայիս 24-ին տեղի ունեցավ Փարիզի արվարձաններից` հայաշատ Ալֆորվիլի նորընտիր քաղաքապետական խորհրդի անդամների պաշտոնի ստանձնման արարողությունը:

Քաղաքապետ դարձավ Լուք Քարվունաս, իսկ  Սարո Մարտիրյան ընտրվեց քաղաքապետի տեղակալ:

Այս առթիվ իր ունեցած ելույթում Մարտիրյան հատկապես ասաց-. «41 տարիներ առաջ այս քաղաքը հյուրընկալեց մեր ընտանիքի անդամներին եւ առիթը տվեց դառնալու այն ինչ որ եմ այսօր: Այժմ եկել է հերթը ինձ` վերադարձնելու Արֆորվիլին եւ  ծառայելու հանձնառությամբ ու անձնազոհությամբ:

«Այս առթիվ շնորհակալ եմ իմ ծնողներին, որոնք Թուրքիայից եկան այստեղ, որպեսզի ես ունենամ աւելի լավ ապագա: Շնորհակալ եմ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության իմ ընկերներին իրենց աջակցության համար եւ հատուկ շնորհակալություն իմ տիկնոջ` Ֆլորա Հակոբյանին, որ նեցուկ եղավ ինձ` տնից իմ երկար բացակայություների ընթացքում:

«Ես հպարտ եմ կրելու այս եռագույն ժապավենը: Ինչպես շատ հայեր, մենք կրողներն ենք Ֆրանսայի արժեքներին, պատմության եւ մշակույթին, որ դարձրել ենք մերը ու պահում ենք մեր հայկական ավանդույթների կողքին:

«100% Ֆրանսիացի, 100% Հայ,  ինչպես սիրում էր ասել Շարլ Ազնավուրը»:

Ալֆորվիլի մեջ է գտնվում Հայոց Եկեղեցին եւ կան փողոցներ Կոմիտասի եւ Միսաք Մանուշյանի անուններով:

Ալֆորվիլը քույր քաղաք է Աշտարակի հետ՝ 1993 թուականից, իսկ Օշականի հետ` 2001-ից: