Գրոհայինները փոխհրաձգություն են սկսել Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերի հետ, որի ընթացքում նրանք իրենց պայթեցրել են: Արաբական մամուլը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Ճիտտահ քաղաքում մի բնակարանում, որտեղ անվտանգության ուժերը շրջափակել են երկու կասկածյալի և հրաձգություն սկսել: Պատասխան կրակոցներին հաջորդել է տան պայթյունը, որի արդյունքում գրոհայիններն իրենք իրենց պայթեցրել են: