image

Պուտինը ցավակցել է Լեսինի մահվան առթիվ

Պուտինը ցավակցել է Լեսինի մահվան առթիվ

BBC-ն հաղորդում է, որ Վաշինգտոնի   հյուրանոցներից մեկում մահացած են գտել ՌԴ մամուլի եւ տեղեկատվության նախկին նախարար, ՌԴ նախագահի նախկին խորհրդական Միխայիլ Լեսինին: «Գազպրոմ մեդիա հոլդինգի» նախկին տնօրենը 57 տարեկան էր:  Ըստ ՏԱՍՍ-ի, Միխայիլ Լեսինի հարազատներին ցավակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Միխայիլ Լեսինը երկար ժամանակ համարվում էր ռուսական մեդիա դաշտի կարեւորագույն դեմքերից մեկը:  Ամերիկյան ոստիկանությունը հետաքննություն է սկսել ռուս գործչի մահվան առթիվ: Ըստ նախնական տեղեկությունների, մահվան պատճառը  սրտի կաթվածն է եղել: 

2014-ին Միխայիլ Լեսինի անվան հետ էր կապվում Լոս Անջելեսում 28 միլիոն ԱՄՆ դոլարանոց առանձնատան ձեռք բերումը, ինչի առթիվ սենատորներից մեկը ամերիկյան արդարադատության մարմիններից պահանջել էր պարզել միջոցների ծագումը, որով ռուս գործիչը ձեռք էր բերել անշարժ գույքը: