image

Մահացել է բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանը

Մահացել է բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանը

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և իր ընտանիքը խորին ցավակցություն են հայտնում բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի ընտանիքին և հարազատներին՝ վերջինիս մահվան վշտալի առիթով:

Ղուկաս Սիրունյանը ծնվել է 1949-ին, Ուջանում: 

1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև հայոց լեզու և գրականություն է դասավանդել Սևանի Գեղամավան գյուղի դպրոցում,1972-1978 թվականներին աշխատել է «Աշտարակ» թերթի խմբագրությունում, 1978-1989 թվականներին՝ «Գարուն» ամսագրի պոեզիայի բաժնի վարիչ։ 1989-1992 թվականներին աշխատել է Հայաստանի մշակույթի ֆոնդում, 1992-1993 թվականներին՝ ռադիոհեռուստապետկոմի մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագիր, 1993-1994 թվականներին՝ «Ազատամարտ» թերթում, 1996-1997 թվականներին՝ Արագածոտնի մարզային «Կանթեղ» թերթում, 1997-1998 թվականներին՝ «Պարտեզ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր։ 1998-2010 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչության գլխավոր խմբագիրը։

Գրել է մեծերի և մանուկների համար։ Թարգմանվել է մի քանի լեզուներով։ Գրել է նաև կինոսցենարներ։ Հեղինակ է ավելի քան 23 գրքերի