image

Լիբանանում Հայաստանի նոր դեսպան է նշանակվել

Լիբանանում Հայաստանի նոր դեսպան է նշանակվել

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Սամվել Մկրտչյանին Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Բեյրութ): Նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Քոչարյանն ազատվել է  Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: