Լիզա Բեքյան-Աբրահամյան/Գերմանիա
Ծանր օր է սպասվում գերմանահայությանը: Ի՞նչ կորոշի Բունդեսթագը, կհաստատի՞ բանաձևը՝ «ցեղասպանություն» բառեզրով: Շատերը պայքարեցին ցեղասպանության ճանաչման համար, չապրեցին այս օրը: Ապրողներս էլ նվաստացած դիտում ենք, թե ինչպես է չարչրկվում այս բանաձևը: Հաջողություն մաղթենք Բունդեսթագի պատգամավորներին, հուսանք, որ այս անգամ ծնկի չեն գա Էրդողանի և թուրքերի սպառնալիքների առջև: Համբերենք ևս մի քանի ժամ: