image

Հայազգի բժիշկը՝ Սիրիայի իրավիճակի շուրջ. տեսանյութ

Հայազգի բժիշկը՝ Սիրիայի իրավիճակի շուրջ. տեսանյութ

Սիրիայում ռուսական օդուժի ռմբակոծումների արդյունքում ոչնչացվել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության՝ Իդլիբում գտնվող հիվանդանոցը, հայտարարել է կազմակերպության նախագահ, ֆրանսահայ բժիշկ Մկրտիչ Թերզյանը:

«Այս հարձակման հեղինակը միանշանակ սիրիամետ դաշինքն է՝ կամ կառավարական կամ՝ ռուսական օդանավերը: Ցավոք, սա առաջին անգամը չէ: Հունվարից Սիրիայի տարածքում ռմբակոծվել է իմ կազմակերպության բժշկական հինգ կենտրոն», -ասել է նա: 

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով, Իդլիբում հիվանդանոցի ռմբակոծման արդյունքում առանց բժշկական օգնության է մնացել շրջակայքում բնակվող ավելի քան 40,000 մարդ:

Մանրամասները՝ «Ամերիկայի ձայն»-ի տեսանյութում: