Փասադենայի հայտնի «The Ambassador Auditorium» դահլիճում նոյեմբերի 28-ին նախատեսվում է լիբանանահայ կոմպոզիտոր, դաշնակահար, Արաբական երաժշտական եւ Հայկական երաժշտական մրցանակաբաշխությունների մրցանակակիր Գի Մանուկյանի համերգը: Դաշնակահարը ելույթ կունենա ԱՄՆ ազգային տոներից մեկի` Երախտագիտության օրվա առթիվ: Երգչուհի Փայլա Գեւորգյանի հետ Գի Մանուկյանը կներկայացնի հայկական եւ հեղինակային երաժշտական ծրագիր: