image

Արցախի պետական համալսարանի ուսանողները, որ զոհվեցին պատերազմում-2

Արցախի պետական համալսարանի ուսանողները, որ զոհվեցին պատերազմում-2

Արցախի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմի ժամանակ զոհվել են հարյուրավոր ուսանողներ: Նրանց մեջ մեծ է ինչպես հայաստանյան համալսարանների և այլ ուսումնական հաստատությունների, այնպես էլ Արցախի պետական համալսարանի ուսանողների թիվը, որոնք, կամ լինելով զինվորական ծառայության մեջ, կամ էլ պատերազմի առաջին ու հետագա օրերին մեկնելով՝  զոհվել են արյունալի այս պատերազմում: 

Արևելքը, հիմնվելով Արցախի պետական համալսարանի տեղեկությունների վրա, ներկայացնում է Արցախի պետական համալսարանի զոհված ուսանողներին՝ ցավակցելով նրանց հարազատներին. 

(Մաս-1)

 

(Մաս-2)

 

Արտակ Յուրիի Միրզոյան.

2019 թվականին ընդունվել էր Արցախի պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտ» մասնագիտության հեռակա ուսուցման համակարգ և զորակոչվել Պաշտպանության բանակ։

 

 

 

Արամ Կառլոսի Գրիգորյանը սովորում էր Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» կրթական ծրագրի 3-րդ կուրսում։ 

 

 

 

Արեն Աշոտի Ասրյանը սովորում էր Արցախի պետական համալսարանի «Իրավագիտություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսում։